Երեխա Լիստերիոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի
Հիվանդության հարուցիչը Lysteria monocytogenes-ն է, որը կորինոբակտերիաների ընտանիքին պատկանող գրամ-դրական ցուպիկ է։ Մարդը վարակվում է տնային կենդանիներից կամ լիստերիաներով վարակված սննդամթերք օգտագործելուց։ Հարուցիչը կարող է ներթափանցել օրգանիզմ նաև մաշկով և շնչական ուղիներով։ Մարդկանց միմյանց վարակելու հարցը դեռես լրիվ պարզաբանված չէ, սակայն այդ հնարավորությունը չի բացառվում։
Հղիների մոտ լիստերիոզը կարող է ընթանալ ինչպես առանց ախտանիշների (անսիմպտոմ), այնպես էլ ջերմության բարձրացումով, գոտկային շրջանի ցավերով, պիելիտի երևույթներով։ Կարող է գրիպանման պատկեր ունենալ։
Պտղի վարակումը տեղի է ունենում ընկերքի միջոցով, ինչպես նաև ասպիրացիայի կամ շուրջպտղային հեղուկների կլման դեպքում։
Ներարգանդային վարակումը կարող է պատճառ դառնալ պտղի մահվան, բայց ավելի հաճախ` լիստերիոզի դեպքում ծնվում են անհաս և հիվանդ երեխաներ։
Նորածինների օրգաններում և հյուսվածքներում լիստերիոզը բավական բնորոշ փոփոխություններ է առաջացնում, որոնք արտահայտվում են ուրույն գրանուլացիոն հյուսվածքով շրջապատված լոբու մեծության գորշասպիտակավուն կամ դեղնավուն մեռուկային (նեկրոզված) օջախների զարգացմամբ։ Լիստերիոզային հանգույցներ են հայտնաբերվում ավշագեղձերում, երիկամներում, թոքերում, աղիքների պատերում և այլուր։
Լիստերիոզի կլինիկան շատ խայտաբղետ է։ Հաճախ` ծնվելուց անմիջապես հետո, նորածինների մոտ երևան են գալիս շնչառության խանգարման և սրտանոթային անբավարարության երևույթներ։ Շնչառությունը դառնում է հաճախ, մակերեսային, նկատվում են շնչահեղձուկի նոպաներ։ Սրտի տոները խլանում են, հաճախանում։ Երեխայի ջերմությունը բարձրանում է;, բայց չի հասնում շատ բարձր թվերի։ Անհասների մոտ ջերմությունը կարող է լինել նույնիսկ նորմայից ցածր։ Որոշ հեղինակներ գտնում են, որ լիստերիոզի համար բնորոշ է ծնվելուց առաջ կամ կյանքի առաջին իսկ ժամերին առաջացող ցանավորումը; Ցանը կրում է շտավոր վարդացանի բնույթ և տեղակայված է լինում մեջքին, գոտկային շրջանում ու ծայրանդամներին։ Շիտը լինում է կարծրացած, կարմիր օղակով շրջապատված, կորեկի հատիկի մեծության։ Դրանք յուրօրինակ լիստերիոզային գրանուլոմաներ են, որոնք տեղակայվում են ոչ միայն մաշկի վրա, այլև բկանցքի և ըմպանի լորձաթաղանթում։
Բնածին լիստերիոզի դեպքում հաճախ են հանդիպում նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ, որոնք արտահայտվում են մենինգոէնցեֆալիտի նշաններով՝ կլոնիկ ցնցումներ, փսխում, կլման ակտի խանգարում։ Ողնուղեղային հեղուկում արտահայտված բջջաշատացում է լինում։ Արյան հետազոտության ժամանակ նկատվում է լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով։
Նորածինների լիստերիոզը հաճախ ընթանում է ծանր և կյանքի առաջին օրերին կարող է մահվան պատճառ դառնալ։ Նկարագրված են նաև հիվանդության թեթև դեպքեր, որոնք վերջանում են առողջացմամբ։
Լիստերիոզի ախտորոշումը մեծ դժվարությունների հետ է կապված։ Լիստերիոզի ամենահամոզիչ փաստարկը հարուցչի հայտնաբերումն է քթի և բկանցքի լորձում, մեկոնիումի առաջին բաժիններում, ինչպես նաև՝ ողնուղեղային հեղուկում։
Ախտորոշիչ նշանակություն ունի նաև ագլյուտինացիայի ռեակցիան՝ լիստերիոզային հակածնով (տիտր 1:100, որը հետագայում աճում է) և կոմպլեմենտի կապման ռեակցիան։
Բուժումը քիչ է արդյունավետ։ Համեմատաբար բարորակ ընթացք է նկատվում վաղ սկսված բուժման դեպքում։ Նշանակվում են հակաբիոտիկներ։ Հակաբիոտիկները զուգակցվում են սուլֆանիլամիդների հետ։ Անհրաժեշտ է անցկացնել նաև ախտանշական (սիմպտոմային) բուժում, տալ սրտային դեղամիջոցներ, գամագլոբուլին, թթվածին, վիտամիններ և այլն:
Լիստերիոզի կանխման համար անհրաժեշտ է հղիներին պահպանել վարակվելուց, իսկ հիվանդանալու դեպքում՝ անցկացնել համապատասխան բուժում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն